Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մասնակցել է  Բուքինգհեմյան պալատում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը ներկայացել է կարմիր երեկոյան զգեստով և համապատասխան զարդերով, որոնցով շքեղ տեսք է ունեցել:

Պարբերականը գրում է, որ սա Բուքինգհեմյան պալատում դիպկորպուսի ներկայացուցիչների՝ վերջին երեք տարվա ընթացքում առաջին ընդունելությունն էր: Միջոցառմանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ:

504