Արցախում արձանագրվել է շնագայլի կծածի դեպք
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է ԱՀ առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
ԱՆ-ից հայտնում են, որ տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:
Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:
08 Դեկտեմբեր, 2022 22:30
1831
Կաթնամթերք՝ այո, օգտագործում եմ․ ՍԱՏՄ-ին հանձնարարում եմ պարզաբանի դեպքը․ վարչապետ
05 Նոյեմբեր, 2026 13:49
Բռնությունը մեր հասարակությունում չպետք է տեղ ունենա. Սինորյանը՝ տրանսպորտում աղմուկ հանած միջադեպի մասին
19 Հոկտեմբեր, 2026 20:56
Զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե
10 Հոկտեմբեր, 2026 16:01