ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը իր հերթական ճեպազրույցում անդրադարձել է Սիրայում Թուրքիայի գործողություններին։ Պատասխանելով թեմային վերաբերող հարցին՝ Փրայսը նշել է, որ Թուրքիայի սահմանի երկայնքով և, հնարավոր է, Սիրիայի սահմանից այն կողմ հնարավոր էսկալացիայի վերաբերյալ շատ է խոսվել վերջին երկու շաբաթվա ընթացքում, և ԱՄՆ-ի տեսակետն այս հարցում չի փոխվել։

«Մենք շարունակում ենք հստակորեն նշել, ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակայնորեն, որ կտրականապես դեմ ենք ռազմական գործողություններին, ներառյալ ցամաքային ներխուժմանը, որն էլ ավելի կապակայունացնի համայնքները ողջ Սիրիայում և կվտանգի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի ձեռքբերումները:

Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ սկսեն դեէսկալացիան։ Մենք չենք ցանկանում էսկալացիա սահմանի երկայնքով կամ Սիրիայի ներսում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում. Դա կվտանգի ոչ միայն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի ձեռքբերումները, այլև կարող է վտանգել ԱՄՆ-ի անձնակազմին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

607