Գյումրու ավագանու այսօրվա որոշմամբ՝ 20 մլն դրամ է փոխանցվել Արցախին: 10 մլն դրամը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին, 10 մլն դրամը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերականգնմանը:

 

«Սկզբում 10 մլն էինք նախատեսել, հետո որ եկեղեցու ավերումը եղավ, ևս 10 մլն ավելացրինք: Հիմա անպայման մենք այնպես ենք անելու, որ այդ 20 միլիոնից 10 միլիոնը գնա հենց եկեղեցուն: Հիմնադրամի հետ կխորհրդակցենք, կհասկանանք, թե ինչպես ենք այդ գումարը փոխանցելու: Եթե պետք է, Շուշիի քաղաքապետարանին կփոխանցենք, եթե ասեն՝ հիմնադրամին, ուրեմն հիմնադրամին կփոխանցենք»,- հայտնել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

378