Համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները» վրաններ տեղադրում Լաչինի միջանցքում։

Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Այս երթուղին միակն է, որը կապում է Արցախն արտաքին աշխարհի հետ՝ համաձայն հայտարարության 6-րդ կետի, ինչպես նաև ապահվում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Այս պահին Հանրապետության բնակչությունը դեռ շրջափակման մեջ է։

1289