Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։

Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։

Շնորհավորում եմ բոլորիս»։


 

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի...

Posted by Hayk Marutyan on 2020 թ. հուլիսի 24, ուրբաթ
704