Արցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից, ինչ կասեք Բաքվի ճանապարհների փակման մասին․ ԱԳ նախկին նախարար

Արցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից. Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Արցախի բնակչությանը սպառնացող էկզիստենցիալ վտանգ է իրականանում և վերածվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է։
«Զավեշտն այն է, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակում են դեպի Արցախ տանող ճանապարհը։ Հիմա նրանք ունե՞ն ակտիվիստներ, որոնք իրենց բռնապետի կողմից բանտարկված չե՞ն։ Ինչ կասեք Բաքվի ճանապարհների փակման մասին։ Իհարկե, սրանք Ադրբեջանի կառավարության գործակալներ են և ծպտված սադրիչներ», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
13 Դեկտեմբեր, 2022 19:29
1188
Լույս աշխարհ է եկել Եվա Զոհրաբյանի առաջնեկը
29 Ապրիլ, 2025 14:44
Նաիրա Զոհրաբյանն ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյանը՝ ընդդիմությանը
21 Ապրիլ, 2025 22:24
ԱԳՆ-ն հերքել է Զոհրաբ Մնացականյանի՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվելու լուրը
17 Ապրիլ, 2025 14:26