Ադրբեջանի նախագահը հայտարարում է հսկայական տարածքներ Արցախից գրավելու մասին այն դեպքում, երբ այդ տարածքներում հայկական բանակն է կանգնած։ Այս մասին գրում է հեռուստամեկնաբան, լրագրող և վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:

«Մոսկվայում ընթացող բանակցության ֆոնին Ալիևը մաքսիմալիստական հայտարարություններ է անում' իր հանրության առաջ արդարացնելու իր հետքայլը։ Չզարմանաք, եթե հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան հայտարարվի համաձայնության ու ստատուս քվոյի վրա հրադադարի մասին, Ալիևն էլ ներքին լսարանին ասի, թե ինքը գրավել էր Արցախի կեսը, բայց ռուսները ստիպեցին հետ տալ դրանք հայերին։

Դիվանագիտական հաջողության գրավականը ուժեղ ու հաղթող բանակն է։ Հայկական բանակը փաստացի հաղթում է ադրբեջանաթուրքական զորքին ու ահաբեկչական խմբավորումներին»։

 

Ադրբեջանի նախագահը հայտարարում է հսկայական տարածքներ Արցախից գրավելու մասին այն դեպքում, երբ այդ տարածքներում հայկական...

Опубликовано Nairi Hokhikyan Пятница, 9 октября 2020 г.
1313