Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Յուվենտուսի» նախկինֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի է անցել հարազատ ակումբում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ինչպես փոխանցում է 1in.am-ը, Պիրլոն կմարզի «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների թիմը:

Անդրեա Պիրլոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականին՝ այդ ընթացքում խաղալով իտալական մի շարք ակումբներում, այդ թվում «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 119 հանդիպման:

729