«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին համեմատել է Կիլիան Մբապեի ու Դիեգո Մարադոնայի հետ։

«Ես չեմ կարող ընտրություն կատարել Մեսսիի և Մբապեի միջև. Հնարավորության դեպքում կընտրեի երկուսին էլ։ Նրանք երկուսն էլ այլմոլորակայիններ են, բայց աշխարհի առաջնությունում հաղթելու համար թիմ է պետք: Լեոն լավագույնն է աշխարհում, բայց Մարադոնայից մի երկու աստիճան ցածր է։ Դիեգոն յուրահատուկ է։ Ինձ համար նա է ֆուտբոլը։

Ինչպիսի՞ն է լինելու եզրափակիչ հանդիպումը։ Ամենագեղեցիկն ու գրավիչը, քանի որ այս պահին երկու ուժեղագույն թիմեր կան։ Այս հանդիպումը ցանկանում էր տեսնել ամբողջ աշխարհը։ Խաղում են այն թիմերը, որոնք դրսևորել են առավելագույն ցանկություն, բնավորություն և վճռականություն»,- Տոտտիի խոսքերը մեջբերում է  Corriere della Sera-ն։ 

2976