«Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը։ «Կյանքից անժամանակ հեռացել է պետական-քաղաքական գործիչ, 2014-17 թթ․ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք պարոն Սահակյանի հիշատակը»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացել է դեկտեմբերի 18-ին։  

583