Արգենտինայի հավաքականի ավագ, «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լեոնել Մեսիի լուսանկարը ինսագրամում ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 58 միլիոնից ավելի հավանում։ Այսպիսով, Մեսիի լուսանկարը դարձել է ինստագրամի պատմության մեջ ամենաշատ հավանում ունեցող լուսանկարը։ 

Հիշեցնենք, որ Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Ֆրանսիայի թիմին։

1127