Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կարևոր առաջին քայլն է իրավիճակը կարգավորելու համար, բայց չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը։

 

Նշենք` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Anadolu լրատվական գործակալության տվյալներով, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայացրած որոշումը:

 

Լրատվամիջոցը հայտնում է, որ Չավուշօղլուն ընդգծել է, թե իրենք կպաշտպանեն այն որոշումները, որոնք ելնում են Ադրբեջանի հետաքրքրություններից եւ շահերից:

765