Դավիթ Յուրչենկոն հեռանում է «Փյունիկից»
Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռանում է «Փյունիկից»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։
Յուրչենկոն միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։ Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ Մաղթում ենք հաջողություն և հիշիր` Երևանը նռնագույն է»,- ասված է հայտարարությունում։
25 Դեկտեմբեր, 2022 03:07
1520