Պեմզաշենի սպանությունների գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան (սպանդի ենթարկված ընտանիքի հոր փաստաբան) Գարիկ Գալիկյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։
Ավելին, ըստ փորձագետի եզրակացության՝ Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։

1498