
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտյա Ռամանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը.
«Սա միակ դեպք չէ, այլ Ադրբեջանի համակարգված քաղաքականության արտացոլումն է, որն ուղղված է բնիկ հայերին իրենց նախնիների հայրենիքից դուրս մղելուն: Ադրբեջանը կշարունակի պատերազմել Արցախի և Հայաստանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում միակ ծաղկող ժողովրդավարության դեմ գործելու համար։ Մենք պատասխանատու ենք խաղաղասեր ժողովուրդների անվտանգությունն ապահովելու իրենց թշնամական հարեւաններից։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր առկա դիվանագիտական գործիքները, ներառյալ ֆինանսական աջակցությունը՝ շրջափակումը դադարեցնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։