Մայր աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ միաբանության մասնակցությամբ տեղի ունենալիք արարողությունների ժամանակացույցը
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի կունենան հետևյալ արարողությունները. Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում, Հունվարի 5 ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, Հունվարի 6 Ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Հունվարի 7 Ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում:
29 Դեկտեմբեր, 2022 14:55
826
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին
10 Օգոստոս, 2026 17:44
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
27 Հուլիս, 2026 17:56
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպшնելու և մшրմինը թաքցնելու համար
23 Հուլիս, 2026 16:18
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Խաղաղության աղոթք
08 Մայիս, 2023 17:54