Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03.23-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեռևս ինքնությունը չպարզված անձը մահացել է, իսկ 17-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
29 Դեկտեմբեր, 2022 14:18
399