ՀՀ կառավարությունը 1․2 միլիարդ դրամ է հատկացնելու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ֆուտբոլի դպրոց եւ մարզադաշտ կառուցելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում որոշում է կայացվել՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից 2023-2024 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի նախկին մարզադաշտի մոտ 4 հեկտար տարածքի վրա կառուցել ֆուտբոլի դպրոց։
Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1 միլիարդ 2 միլիոն դրամ։ Համաձայն նշված որոշման՝ առկա է նաեւ պայմանավորվածություն Հայաստանի ֆուտբոլային առաջատար ակումբներից «Ալաշկերտ»-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի եւ հանդես է գալու տեղի մարզադաշտում: