Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ
![](https://araratnews.am/admin/images/1672416088.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։
Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։
Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։
30 Դեկտեմբեր, 2022 20:01
1126