Բռնցքամարտիկ Լեո Պապյանը վիրավորվել. ԿԳՄՍ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լեո Պապյանը վիրավորվել է Արցախում ռազմական գործողություններին մասնակցելիս: 69 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը պատերազմի երկրորդ օրվանից մեկնել էր առաջնագիծ: Ցավոք, թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթում բռնցքամարտիկին:
Նշենք, որ ռազմաճակատում է նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
ՀՀ ԿԳՄՍ մամուլի ծառայությունը
11 Հոկտեմբեր, 2020 01:18
1604
Թուրք և ազգությամբ ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտն ավարտվել է ծեծկռտուքով. ՏԵՍԱՆՅՈւԹ
08 Նոյեմբեր, 2026 16:39
Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում է
10 Դեկտեմբեր, 2025 10:26
Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ է նվաճել DAURIA CUP միջազգային մրցաշարի եզրափակչում
13 Սեպտեմբեր, 2025 16:44