Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Անահիտ Ավանեսյան
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակների ակտիվացմանը, տեղեկացրեց, որ ԿԳՄՍ գործընկերների հետ արդեն նախապատրաստվում են դպրոցների վերաբացմանը։
«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։ Մենք կհետևենք դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողությունները կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ տոնական օրերին ՍՇՎ-ներով ու գրիպով հիվանդացության էլ ավելի աճ չի գրանցվել։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա»,- նշեց առողջապահության նախարարը։
05 Հունվար, 2023 17:15
525
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների
22 Դեկտեմբեր, 2021 14:17
ՀՀ-ն ունի բավարար արյան պաշար ցանկացած դեպքերի համար․ Անահիտ Ավանեսյան
17 Նոյեմբեր, 2021 17:04
Շարժական պատվաստումային խմբերը կտեղակայվեն նոր հասցեներում
11 Սեպտեմբեր, 2021 20:55
Սուր շնչառական վարակների մասով ՀՀ-ում այս պահին նկատվում է որոշակի կայունացում. Ավանեսյան
09 Փետրվար, 2023 17:53