Ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա վարակված է կորոնավիրուսով, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Սկզբում, ինչպես պնդում է աղբյուրը, 77-ամյա ռեժիսորը տեղափոխվել է քաղաքային թիվ 67 կլինիկական հիվանդանոց, ապա վերակենդանացման խմբի օգնությամբ տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց: Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Միխալկովի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային թոքաբորբ։

1333