Ադրբեջանի նախագահի անունից Լաչինի միջանցքը պաշարողները հիշեցնում են Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերին․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի անունից միջանցքը պաշարողները հիշեցնում են Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերի մասին։
«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք, որոնք մեկ ամսվա ընթացքում պաշարում են Արցախը Ադրբեջանի նախագահի անունից և խորացնում հումանիտար ճգնաժամը, հիշողություններ են արթնացնում, օրինակ, Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերի մասին։ ՄԱԿ-ի մոտ դա պետք է հուշեր առաջացնի պաշտպանելու անկարողության մասին»,- գրել է նա։
11 Հունվար, 2023 14:36
989