Կատալոնիայի Գերագույն դատարանը իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին պարտավորեցրել է 7,7 միլիոն եվրո փոխհատուցում վճարել բրազիլացի կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսին պայմանագրի «անարդար» խզման համար, հայտնում է France-Presse-ը։

«Բարսելոնան» անմիջապես բողոքարկել է որոշումը։ Դատարանը մերժել է նաև 24-ամյա երիտասարդի հայցը՝ «բարոյական և հեղինակությանը վնաս պատճառելու» համար հավելյալ 5 միլիոն եվրոյի չափով։

«Բարսելոնան» հայտարարել է, որ խզել է պայմանագիրը Ֆերնանդեսի հետ «վատ խաղալու» պատճառով։ Սակայն դատարանը հերքել է այս փաստարկը՝ նշելով, որ ակումբը չի ներկայացրել «մարզումների ժամանակ խաղացողի ոչ պատշաճ խաղի ապացույց»։ Դատարանը նաև նշել է, որ չկա որևէ փաստաթուղթ, որ «Բարսելոնան» խաղացողից պահանջել է «բարելավել իր խաղը» մինչև պայմանագիրը խզելը։

 

505