2023 թ. հունվարի 8-ին տեղի ունեցավ ամենամյա ավանդական «Պանթեոն-Եռաբլուր-Ծիծեռնակաբերդ» արշավը (արդեն 6-րդ անգամ!)։ 2018 թ. սկզբից «Տիր» կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանի նախաձեռնությամբ, ամեն տարվա առաջին օրերին մի խումբ մտավորականներ եւ նախաձեռնության համակիրներ մեկ օրում այցելում են Երեւանի 3 կարեւոր սրբավայրեր։ Միջոցառման նպատակը՝ Հայ մեծերին հարգանքի տուրք մատուցելն է եւ այդ ոգով Նոր տարին սկսելը։

Այս տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են կրթության, գիտության, արվեստի, քաղաքական եւ հասարակական հայտնի գործիչներ։

646