Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին:

169