Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է իր իսկ հիմնած Yeezy ընկերության դիզայներներից մեկի՝ Բիանկա Սենսորիի հետ։ Այս մասին գրում է tmz.com-ը:

Նշվում է, որ 45-ամյա ռեփերն ու Բիանկան մասնավոր արարողություն են կազմակերպել. զույգին նկատել են ամուսնական մատանիներով: Քանյե Ուեսթին առաջին անգամ մատանիով նկատել են անցյալ շաբաթ. աղբյուրները հայտնել են կայքին, որ մատանին խորհրդանշում է նրա նվիրվածությունը կնոջը:

Չնայած հարսանեկան արարողության անցկացմանը, զույգի միությունն օրինական չէ, քանի որ զույգը ամուսնության վկայական չի ստացել, հայտնում է TMZ-ը:

Պարզ չէ, թե որքան ժամանակ է զույգն իրար ճանաչում կամ հանդիպում, բայց Բիանկան Քանյեի Yeezy ընկերությանը միացել է 2020 թվականի նոյեմբերին: Նա նշված է որպես Yeezy-ում ճարտարապետական դիզայնի բաժնի ղեկավար : Հայտնի է, որ նա Ավստրալիայի Մելբուրնի համալսարանում ճարտարապետության մագիստրոսի կոչում է ստացել:

Անցյալ ամիս Քանյեն թողարկել է կնոջ մասին երգ՝ դրա վերնագրում ներառելով նրա ազգանունը. խոսքը Censori Overload երգի մասին է, որի տեքստում ռեփերը խոստովանում է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություն չի ունեցել սիրելիի հետ:

Հատկանշական է, որ ներկայում կարճ վարսեր ունեցող շիկահեր Բիանկան նախկինում եղել է սևահեր ու ընդհանուր ոճով չափազանց նման է եղել Քիմ Քարդաշյանին: Այդ են փաստում նրա նախկին լուսանկարները:

 

613