Երեք երիտասարդ փորձել են գողանալ վճարային տերմինալը
Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։ Հունվարի 11-ի առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նույն օրը Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին նաև 18 և 20 տարեկան երիտասարդները։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին։
13 Հունվար, 2023 21:59
1766
Չգրանցված սարքավորումները կապամոնտաժվեն. քաղաքապետը հանձնարարական է տվել
24 Նոյեմբեր, 2025 10:27
Կոտրել են վճարային տերմինալը, գողացել գումարը
18 Նոյեմբեր, 2025 19:06
Arca վճարային համակարգում ծագած խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է
23 Հուլիս, 2025 19:58
Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ «Տերմինալ 5»-ի մեծադիր էկրաններին Ֆրանսիայի դրոշներն են
14 Հուլիս, 2026 20:33
ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ «Տերմինալ 5»-ի մեծադիր էկրաններին ծածանվում է ԱՄՆ դրոշը՝ անկախության խորհրդանիշով
04 Հուլիս, 2026 22:16
Անուշ Ալավերդյանի «Լուռ աղաղակ» ժողովածուի շնորհանդեսը՝ Մինասի «Ցերեկ» որմնանկարի ներքո. Մշակութային միջավայր «Տերմինալ 5»-ում
15 Հունիս, 2026 15:55