Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները կրճատվում են։ Այս մասին ասվում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական նշանակության պաշարները կրճատվում են։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել շրջափակման վերացմանը և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-ասված է հայտարարության մեջ։

590