2022 թվականին օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը աննախադեպ էր, այն կազմել է 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր։ Ինչպես տեղեկացնում է։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` ներկայացնելով «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Ընդհանուր առմամբ, 2022 թվականին օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը աննախադեպ էր՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր, որոնցից Ռուսաստանի ավիաընկերություններով 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, Հայաստանում գրանցված ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր և այլ երկրների ավիաընկերություններով` 1,3 միլիոն ուղևոր»,- ասաց նախարարի տեղակալը։

Ողջ ուղևորահոսքից առաջին տեղում FlyOne Armenia ընկերությունն է՝ 458 հազար 500 ուղևորով, 2-րդ տեղում ռուսական «Azimuth»-ն է, 3-րդում «Aeroflot»-ն է, 4-րդը՝ ռուսական «Red Wings»-ը, 5-րդը ՝ «Armenia» ավիաընկերությունը, հետո՝ «Utair»-ը, «Wizz Air»-ը, «Russian» ավիաընկերությունները, «Fly Dubai»-ը ու «Hahn Air»-ը:

 

836