ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Դավոսի միջազգային համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրից հետո Ռուսաստանին պետք է հնարավորություն տրվի մի օր կրկին միանալ միջազգային համակարգին, և երկրի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։

«Սա կարող է շատ ահարկու թվալ այն երկրների համար, որոնք սառը պատերազմի ժամանակաշրջանի մեծ մասում գտնվել են Ռուսաստանի ճնշման տակ»,-ասել է Քիսինջերը՝ շվեյցարական Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի տեսակապի ընթացքում:

Քիսինջերը հավելել է, որ կարևոր է խուսափել Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության սրումից։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանի, որպես պետության, ոչնչացումը կհանգեցնի նրան, որ նա իր 11 ժամային գոտիների հսկայական տարածքը կբացի ներքին հակամարտությունների և արտաքին միջամտության համար»։ Գործիչը հիշեցրել է, որ երկրի տարածքում 15 հզ-ից ավելի միջուկային մարտագլխիկ կա:

269