Մեկօրյա հանգստից հետո Հոլանդիայի Վեյք Ան Զե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարում կայացան  5-րդ տուրի մրցախաղերը:

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 79-րդ քայլին սպիտակներով հաղթեց գերմանացի Վինսենտ Կեյմերին:  Դա մրցաշարում Արոնյանի առաջին հաղթանակն էր 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո: Արոնյանը 3 միավորով ընթանում է 4-րդ տեղում:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, ով սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Ի դեպ, նորվեգացին 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Առաջատարին կես միավոր է զիջում նիդեռլանդցի Անիշ Գիրին, որը հաշտություն կնքեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանայի և Ուեսլի Սոյի, հնդիկ Էրիգայսի Արջունի և չինացի Դին Լիժենի, հնդիկ Դոմարաջու Գուկեշի և ռումինացի Ռիչարդ Ռապորտի պարտիաները: Իրանցի Փարհամ Մաղսուդլուն  հաղթեց նիդեռլանդցի Ջորդեն վան Ֆորեստից:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Դին Լիժենի հետ:

1441