ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Այսօր քայլելիս, երբ մտածում էի հանրային վարքագծի փոփոխության մասին՝ թե ինչպես մենք պետք է վերափոխվենք պատերազմից հետո` նպաստելու համար Հայաստանի և Արցախի` ամենասեղմ ժամկետներում վերականգմանը, հանդիպակաց եկող մի երիտասարդ ձեռքի աղբը անհաղորդ դեմքով նետեց գետնին:

 

Ու հասկացա. վարքագծի ու պատասխանատվության փոփոխությունը, ամեն քայլով պետությանը ոչ միայն չվնասելու այլև աջակցելու վարքագիծը պետք է սկսենք այսօրվանից: Եվ ամեն մի մանրուք կարևոր է:

 

❗️Եվ ուրեմն` կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր մեծ սուպերմարկետներին SAS SupermarketsYerevan City SupermarketsPARMA SupermarketsՆոր Զովք / Nor Zovq և այլ խանութներին👇🏻

 

‼️Վաղվանից կամ հնարավոր ամենասեղմ ժամկետներում պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձրեք 100 դրամ` գոյացած ամբողջ հասույթը ուղղելով զինծառայողների հիմնադրամին:

 

Այդպիսով ոչ միայն գումարը կուղղենք պետությանը, այլև տարեց տարի կնվազեցնենք վտանգավոր աղբի թափոնը:

 

ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ձեռք բերել կտորի տոպրակներ: Ի դեպ` դրանցից շատերի վաճառքից գոյացած հասույթը այսօր ևս ուղղվում է Արցախին:

 

Տարածեք սա` ձևակերպելով որպես հանրային պահանջ:

 

1890