Մանրամասներ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին. կա 7 տուժած
ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հրապարակել Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցած ՃՏՊ-ից։
Ինչպես արդեն հայտնել էինք, բախվել են «Մերսեդես սպրինտեր» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1994 թ․) և Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող «Գազել» (վարորդ՝ Ա․ Ժ․, ծնված 1942 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Լ․ Ս․-ն (ծնված 2004 թ․), Մ․ Բ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Գ․-ն (ծնված 2003 թ․), Ա․ Ժ․-ն (ծնված 1942 թ․), Գ․ Դ․-ն (ծնված 1960 թ․) և Ա․ Տ․-ն (ծնված 1994 թ․) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։ Մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Ն․ Մ․-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, առողջական վիճակը գնահատվել է ծանր։
21 Հունվար, 2023 03:59
1177
Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում ինչպես եղել, այնպես էլ մնում է «Կիլիկիա» ավտոկայանը
12 Նոյեմբեր, 2026 11:33
Էջմիածին-Երևան «Գազել»-ի և «Մերսեդես սպրինտեր»-ի մահվան ելքով վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
21 Հունվար, 2023 21:27
Հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով (ֆոտո)
15 Հուլիս, 2021 21:15