Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց առաջնության 2023 թվականի չեմպիոնը Մարիա Գևորգյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության վերջին` 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցեց Նվարդ Հայրապետյանի հետ: Գևորգյանն, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 30-րդ քայլին ստիպեց մրցակիցին անձնատուր լինել: Մարիա Գևորգյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
Երկրորդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանի հաղթանակի դեպքում նա միավորների քանակով չի հասնի Գևորգյանին: Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:
21 Հունվար, 2023 18:55
544
Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիամ Մկրտչյանը առաջատարների թվում է
20 Մարտ, 2023 10:10
Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը Սյունիքի մարզում են. նրանց հյուրընկալել են պատերազմում զոհվածների ընտանիքները
16 Մարտ, 2023 20:41
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով
27 Հունվար, 2023 16:46
Անի համայնքին պատկանող այս հսկա քառահարկ շենքը նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը ընդամենը 72 000 դրամով օտարել է իր հովանավոր Արսեն Վելիզբարովի Ավագյանին․ լուսանկար
24 Մարտ, 2023 15:12
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է․ ՀԿ-ն մանրամասներ է ներկայացրել
22 Մարտ, 2023 16:49
Սիրիայում Հայաստանի դեսպանը դրամական օժանդակություն է փոխանցել Լաթաքիայի և Քեսաբի դպրոցներին
12 Մարտ, 2023 14:47