Գյումրիում հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել
![](https://araratnews.am/admin/images/1674575769.webp)
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 17:37-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 17:52 -ին, մարվել՝ 18:52-ին: Տան նկուղում այրվել են կենցաղային իրեր (մոտ 8 քմ) և ջերմահարվել մուտքի դուռը: Քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1952 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
24 Հունվար, 2023 19:56
424
«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված՝ Գյումրիում փակ են լինելու փողոցներ
26 Հուլիս, 2024 17:01
Գյումրի քաղաքի բնակչուհու՝ ավելի քան 1 տարվա վաղեմության սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է նրա փաստացի ամուսինը
25 Հուլիս, 2024 10:24
Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել է 2 մեքենա. անչափահաս երեխան տեղափոխվել է հիվանդանոց
21 Հուլիս, 2024 21:54