«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) անվճար դասընթաց Արմավիրի մարզի 15-29 տարեկան կանանց և աղջիկների համար։   

 8 շաբաթ տևողությամբ դասընթացի մեկնարկը կտրվի փետրվարի 10-ին: Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 5-ը ներառյալ գրանցվեն այստեղ:  

Դասընթացը կօգնի ստանալ հենց շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ։ Դասընթացը վարելու է ոլորտի փորձառու մասնագետ Հերմինե Ասլանյանն, ով կբացահայտի սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները և դրանք աշխատանքում արդյունավետ կիրառելու գործիքներն ու մեթոդաբանությունը։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտում։

511