Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ:

Զրուցակիցները ողջունել են նման ձևաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ:

 

Հանադիպումը եղել է դռնփակ: Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանդիպումից հետո մանրամասներ չեն հայտնել, քանի որ այս փուլում նպատակահարմար չէ բարձրաձայնել քննարկման թեման: 

 

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց,որ խորհրդարանական ուժերը աշխատում են յուրաքանչյուրն իր լծակով :

 

«Այսօր 16:30 Եվրապայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված պաշտոնական հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է մեր պատերազմը: Գրանցված ենք բոլորս: Հույս ունեմ գոնե երկու-երեք ելույթ կարող ենք ունենալ: Թեժ մարտեր են սպասվում: Իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է: Այս պահին մարտի դաշտում որոշվում է մեր պետության ճակատագիրը»,- կարևորեց Մարուքյանը:

 

 

1382