Լեհական բանակն այս տարի կստանա ամերիկյան «Abrams» առաջին 58 տանկերը։ Այս մասին հինգշաբթի օրը Լեհական ռադիոյին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Այս տարի 58 «Abrams» տանկեր կհասնի Լեհաստան, իսկ գարնանը՝ առաջին օրինակները»,- ասաց նա։

Ըստ Բլաշչակի՝ սրանք ամենաժամանակակից «Abrams»–ները չեն լինի։ «Մենք աշխատում ենք, որպեսզի դրանք ստանանք հաջորդ տարվա վերջ»,- ասել է նա։ «Առայժմ դրանք կլինեն հին սերնդի, օգտագործված տանկեր, որոնցով մենք փոխհատուցում ենք կորուստները Ուկրաինա հին Տ-72 տանկերի մատակարարումից հետո»,- պարզաբանել է նախարարը։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հանրապետության կողմից 250 «Abrams» տանկ գնելու մասին։ Ավելի ուշ Վարշավան ԱՄՆ-ից գնեց ևս 116 օգտագործված «Abrams»:

305