Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ hունվարի 19-ի, 23-ի, 24-ի և 25-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Գլխավոր դատախազը ստորագրել է պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝
- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր դատախազ Վարդապետյանը ստորագրել է նաև պաշտոնի նշանակման հրամաններ:
Մասնավորապես՝
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Մադոյանը փոխադրվել է Երևան Քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
- Առաջին դասի խորհրդական Ռեմ Ռշտունին նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Երրորդ դասի խորհրդական Անի Միքայելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
- Արդարադատության երրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վաչե Ղազարյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
- Դավիթ Մուրադյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ ոստիկանությունում շնորհված լեյտենանտի կոչումը համապատասխանեցնելով երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանին:
26 Հունվար, 2023 17:42
498
Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ. Դատախազությունը հրապարակել է 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը
01 Ապրիլ, 2025 12:33
Գլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
11 Հոկտեմբեր, 2024 16:00
2 տասնյակից ավելի կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով
05 Օգոստոս, 2023 15:25
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար
30 Հունիս, 2025 14:17
Աննա Վարդապետյանը և Ավստրիայի դատախազի տեղակալը կարևորել են դատախազների անկախության վերաբերյալ հարցի քննարկումը համաժողովի շրջանակում
30 Հունիս, 2025 13:37
Առաջնորդ լինելը որոշում է ու կամք․ Աննա Վարդապետյան
31 Մայիս, 2025 11:34