ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Կարեն Քեռյանն ազատվել է ԲՈԿ նախագահի, իսկ Կարեն Մանուկյանը՝ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։

Ըստ այդմ համապատասխան որոշումներում ասված է՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող։
 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին ազատել բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:

 



 

1041