Ամերիկյան ընդլայնված զսպումը կարևոր խնդիր է կատարում Ասիայում դաշնակիցներին ԿԺԴՀ-ի սպառնալիքների ֆոնին պաշտպանելու համար: Այս մասին, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Սեուլի Չոյ Յոնգ Հյուն առաջադեմ հետազոտությունների ինստիտուտում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն։

«Կարծում եմ, որ կարևոր է հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ընդլայնված զսպում, նշանակում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, չունեն իրենց սեփական միջուկային զենքը, բայց ծածկված են Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջուկային զսպման միջոցներով: ...Ահա թե ինչպես կարելի է կանխել միջուկային զենքի տարածումը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք։ Աշխարհը, նրա խոսքով, մեծ վտանգի տակ կհայտնվի, եթե ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ունեն միջուկային զենք, ազատվեն դրանցից Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքների ֆոնին։

 

313