ՀՀ-ում նախկին, ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից
Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել մի խումբ ցուցարարների կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, որտեղ ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման՝ զենքեր է սկսել մատակարարել Կիևին, ներառյալ մարտական տանկեր, ինչպես նաև Մոսկվայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել, ինչը հանգեցրել է երկու պետությունների միջև լարվածության նոր աճին։
31 Հունվար, 2023 15:04
523
10 հազար 844 արձանագրություն՝ առանց մանկական նստատեղի տրանսպորտային միջոց վարելու համար
08 Հոկտեմբեր, 2026 23:05
ISil ռոբոտը Թուրքմենստանում դիմավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին և անգամ պարել․ տեսանյութ
08 Հոկտեմբեր, 2026 22:25
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին
08 Հոկտեմբեր, 2026 22:04