2027 թվականին Հայաստանը կյուրընկալի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ 

«Մենք մշտապես ունեցել ենք մեծ ցանկություն Հայաստանում միջազգային որևիցե մրցաշար կազմակերպելու, նամանավանդ, որ ունենք լավ արդյունքներ։ Մի շարք քննարկումների արդյունքում, կառավարության մեծ աջակցությամբ դիմեցինք միջազգային ֆեդերացիա։ 

Եվ քանի որ մարմնամարզությունը բարձր դասի մարզաձև է և մինչ Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացնել ավելի ցածր դասի մրցաշարեր հասկանալու համար արդյոք ընդունող երկիրը կկարողանա պատշաճ կազմակերպել առաջնությունը և պետք է ունենալ մեկ միջազգային կարգի դպրոց։ Բայց քանի որ մենք ունենք լավ արդյունքներ, ինչն էլ նպաստեց մեզ, որ միջազգային ֆեդերացիան տվեց մեզ այդ իրավունքը։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ ծախսերի հետ է կապված։ Ի պատիվ ՀՀ կառավարության կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը՝ Եվրոպայի առաջնությունն անցկացնել Երևանում։ Նաև առաջնությունից հետո կլուծվեն բազմաթիվ հարցեր»,-մամուլի ասուլիսին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը։  

Նախագահը նշել է, որ 2027 թվականին Եվրոպայի առաջնությունը անցկացնելու ցանկություն էին հայտնել Գերմանիան և Անգլիան։ Կան հստակ պահանջներ, որը որ պետք է կատարի ընդունող երկիրը։ 

 

1700