
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Կովկասում իրավիճակի կայունացման ուղիներ գտնելու հարցում։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամները տեսնում են, թե ինչ է հետապնդում Արևմուտքը, և ցանկանում են արտաքին ճնշումից պաշտպանված փոխգործակցության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել։
«Մենք տեսնում ենք, որ մեր ընկերները (ՀԱՊԿ-ում) հասկանում և լավ տեսնում են, թե ինչ նպատակներ է հետապնդում Արևմուտքը մեր ընդհանուր տարածքում, և ցանկանում են կառուցել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք կապահովեն մեր ինտեգրացիոն ծրագրերի հետագա զարգացումը, այնպես, որ ենթակա չլինեն արեւմտյան ազդեցության և պաշտպանված լինեն անօրինական արտաքին ազդեցությունից»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ վերջերս հանդիպել է ՀԱՊԿ երկրների խորհրդարանականների հետ։