Երեւանի ցանկության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանկան սահմանին կարող է տեղակայվել մեկ-երկու օրում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Երեւանի ցանկության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կարող է տեղակայվել «մեկ-երկու օրում»:
«Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խաղաղապահ գործողության ծավալման ծրագիր, կարծում եմ, շատ կարեւոր ձեռքբերում էր։ Այդ առաջարկը դեռ սեղանին է։ Եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դրանում դեռեւս հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը հարցազրույցում։
02 Փետրվար, 2023 13:46
468