Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի ԶՈւ երկրորդ հարվածի ժամանակ ծանր վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը պատմել է հարվածի պահի մասին` նշելով, որ նման դաժանություն չի տեսել անգամ Չեչնիայում։

 

Նա պատմում է, որ Գորիսից Ղարաբաղ սաղավարտներ ու զրահաբաճկոններ չեն վերցրել` մտածելով, որ Ստեփանակերտում իրենց դրանցով կապահովեն։ Բայց ճանապարհին իմացել են, որ հարվածել են Շուշիի տաճարին, և մեկնել են այնտեղ։

 

«Կոսմոմոլսկայա Պրավդայի» փոխանցմամբ` ըստ Կոտենոկի` ինքը նկարել է հեռախոսով` օդանավի ռեժիմի վրա դրած, բայց ինչ-որ կերպ այդ ազդանշանը բռնել են։

 

«Սարսափելի հարված էր։ Արդեն մտածում էի, որ սպանված էի։ Փորձում էի աղոթել, ուշքի եկա, սկսեցի կանգնել։ Ինձ հետ էր երկրորդ լրագրող Լևոն Արզանովը։ Կանչում էի` «Լևա՜, Լևա՜»։ Շուրջբոլորը սարսափելի փոշի էր։ Վազեցին մարդիկ, սկսեցին ինձ դուրս բերել։ Մեքենայով ինձ հիվանդանոց էր տեղափոխում սարկավագը, աղոթում էր ինձ համար։ Հետո ես ուշաթափվել էի։ Արթնացա արդեն այստեղ։ Վերնաշապիկով եմ ծնվել․ ոտքերիս, ձեռքերիս, անգամ սրտիս մեջ միկրոսկոպիկ բեկորներ կան։ Սակայն ասում են` ապրել կարելի է։ Վիճակս նորմալ է։ Իմ հանդեպ վերաբերմունքն այստեղ հրաշալի է, հոգ են տանում»,- պատմել է նա։

 

Լրագրողը կարծում է` ադրբեջանցիները դիտավորյալ սպասում են` տաճարում հավաքվեն մարդիկ ու հարվածեն. «Ես նման դաժանության անգամ Չեչնիայում չեմ հանդիպել»։

 

Մանրամասները PanARMENIAN.Net  կայքում:

869