Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով
![](https://araratnews.am/admin/images/1675681731.jpg)
Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը:
Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385, իսկ Սիրիայում վերջին տվյալներով զոհվել է 326 մարդ:
06 Փետրվար, 2023 15:08
520