ԱՆ նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ու Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն այսօր Ծառայության ղեկավար կազմին են ներկայացրել նորանշանակ տեղակալներ Վահե Մովսիսյանին և Հրանտ Աբազյանին։

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ փոխնախարարը նշել է, որ նրանցից սպասելիքները մեծ են և հարկադիր կատարման ոլորտում նրանց երկարամյա փորձը, ներուժը կներդնեն Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Գլխավոր հարկադիր կատարողը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ կարևորել նրանց փորձը հարկադիր կատարման ոլորտում, անցած ճանապարհը, դրսևորած վարքագիծը և հույս հայտնել, որ վերջիններիս ամրակցված բաժինների համակարգումը կիրականացնեն ըստ պատշաճի՝ ապահովելով արդյունավետ ու համակարգված աշխատանքը։

Հանդիպման ավարտին Արսեն Մնացականյանը Ծառայության ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ծառայության ղեկավարի կողմից առանձնահատուկ շեշտվել է արձանագրված արդյունքների աճողական ցուցանիշների ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի ապահովումը։

512